Արագած Ախոյան. «Խիստ շեշտված երկշերտ հասարակություն ունեինք, որտեղ վերևի շերտը չգիտեր՝ ինչ է կատարվում ներքևի շերտում»
© Sputnik
Ըստ Ախոյանի` իրենք կողմ են եղել թավշյա հեղափոխության ամբողջ գործընթացին, որովհետև հանրապետությունում այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ վերևի շերտը երբեք տեղյակ չէր` ինչ է կատարվում ներքևի շերտում։
«Մենք, լինելով այդ հասկացության երկրորդ շերտում, միշտ հասկացել ենք` ինչ է պետք անել։ Տեղի ունեցավ այն, ինչ բոլորս էինք ուզում, և չկա մի ընտանիք, որ հոգու խորքում սրա մասին երազած չլիներ։ Բայց այս ամենը շատ է քիչ է, այս ամենը դեռ պետք է կարողանանք պահել ու կառուցել։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ ուրիշների սխալները մատնանշելն ու պատժելը դեռ կառուցում չէ։ Մենք պետք է կարողանանք մասնակցել այդ կառուցման աշխատանքին»,- ասաց Ախոյանը։
Նա նշեց, որ ԱԺ ընտրությունների նախընտրական փուլը շատ կարճ է, բայց իրենք պատրաստ են ընտրություններին։