Կատաղած պիտբուլի ու ձիու կռիվը. այս տեսանյութը նյարդերից թույլ մարդկանց համար չէ

Ձիու և շան տեսանյութը մեծ արագությամբ տարածվում է համացանցում։
Sputnik

Գազազած պիտբուլի ու ձիու կռվի տեսանյութը համացանցի օգտատերերի շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել։

Տեսանյութում երևում է` ինչպես է շղթայով կապած ագրեսիվ շունը փորձում հարձակվել մոտակայքում կանգնած ձիու վրա։ Բազմաթիվ փորձերից հետո նրան հաջողվում է տեղից պոկվել ու հարձակվել կենդանու վրա։

Սակայն հարձակումը ձախողվում է, քանի որ ձին այնպես է հարվածում շանը, որ կենդանին մի քանի մետր շպրտվում է։

Տեսանյութում դիտեք` ինչպես է շունը վճարում իր ագրեսիայի համար։