Տեսակամուրջ. «Նոր գրական մրցանակ 40-ից բարձր տարիքի հեղինակների համար»

Հոկտեմբերի 17-ին, ժամը 17.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևան-Մոսկվա-Մինսկ-Քիշնև-Թբիլիսի տեսակամուրջ, որի ընթացքում կներկայացվի «Անտոնովկա. 40+» գրական նոր մրցանակը:
Sputnik

«Անտոնովկա. 40+» մրցանակը կոչված է նպաստելու 40-ից բարձր տարիքի ռուսերեն գրող հեղինակների առաջխաղացմանը:

Տեսակապին կմասնակցեն՝

Մոսկվայում.

— գրող, «Անտոնովկա: 40+» մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահ Ալեքսանդր Եվսյուկով

— գրականագետ, «Բելկին» գրական խմբակի վարող, «Անտոնովկա: 40+» մրցանակաբաշխության կազմկոմիտեի անդամ Եկատերինա Բարմիչևա

— գրականագետ, «Անտոնովկա: 40+» մրցանակաբաշխության կազմկոմիտեի անդամ Սվետլանա Շումիլինա

Մինսկում.

— բանաստեղծ, լրագրող, «Անտոնովկա: 40+» մրցանակաբաշխության կազմկոմիտեի անդամ Իրինա Կարենինա

Երևանում.

— գրող, լրագրող Ելենա Շուվաևա-Պետրոսյան

— գրող Աշոտ Գազազյան

Քիշնևում.

— գրող, հրապարակախոս, թարգմանիչ, «Բելիյ Արապ» գրական խմբի ոչ պաշտոնական առաջնորդ Օլեգ Կրասնով

Թբիլիսիում.

— «Բազմազգ Վրաստան», «Ռուսական խորհուրդ» թերթերի խմբագիր, Վրաստանի ռուսալեզու լրագրողների ասոցիացիայի նախագահ Միխայիլ Այդինով

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: