ՌԱԴԻՈ

Բադալյան. «Նախագահը սկսում է դառնալ ներքաղաքական գործընթացների խաղացողներից մեկը»

Sputnik Արմենիայի եթերում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ներկայացնում է իր տեսակետը նախագահի ինստիտուտի և քաղաքականության մեջ նրա դերի մասին:
Sputnik
Արմեն Բադալյան

Չնայած իր սահմանափակ լիազորություններին՝ նախագահը սկսում է դառնալ ներքաղաքական գործընթացների խաղացողներից մեկը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Բադալյանը հավելեց՝ «մեկը, որն ընդունելի է արևմուտքի և Ռուսաստանի համար»:

Քաղտեխնոլոգը, հիշեցնելով վարչապետ Փաշինյանի խոսքը, շեշտեց, որ անկախ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներից Արմեն Սարգսյանը կշարունակի լինել ՀՀ նախագահ մինչև իր ժամկետի վերջը: