Երբ խուլ երեխան առաջին անգամ լսում է մոր ձայնը. հուզիչ տեսանյութ

Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչ է կատարվում փոքրիկի հետ, երբ առաջին անգամ լսում է մոր ձայնը։
Sputnik

Լսողությունից զրկված փոքրիկի ականջին լսողական սարք են դնում, և նա առաջին անգամ լսում է մոր ձայնը։ Զգացմունքների փոփոխականությունը նկարագրել հնարավոր չէ. պարզապես պետք է տեսնել։

Մայրն ասում է, որ սիրում է նրան, իսկ փոքրիկը մեկ ժպտում է, մեկ զսպում է հուզմունքը։

Միայն Facebook սոցիալական ցանցում տեսանյութը դիտել են ավելի քան 80 միլիոն անգամ, մարդիկ ավելի քան 53 հազար մեկնաբանություն են գրել` չթաքցնելով իրենց հիացմունքը։