Վենետիկի հանձնաժողովը դեմ է դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն. «Հրապարակ»

«Լենա Նազարյանը չունի Վենետիկի հանձնաժողովի հետ բանակցելու լիազորություններ, և այդքան էլ հեշտ չէ վերջիններիս ինչ-որ բան համոզել, իրենց որդեգրած սկզբունքներից հետ կանգնեցնել»,–գրում է թերթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրոպան և հատկապես Վենետիկի հանձնաժողովը դեմ են դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն:

Փաշինյանը հայտարարել է իր հրաժարականի ու արտահերթ ընտրությունների հնարավոր ժամկետները

«Անընդունելի է փոխել Ընտրական օրենսգիրքը և դրանից 1 ամիս հետո գնալ ընտրությունների, սա է Վենետիկի կարծիքը»,-ասացին մեզ: Ինչ վերաբերում է Ստրասբուրգ մեկնած Լենա Նազարյանին, ապա նա հանդիպել է ԵԽԽՎ նախագահի, աշխատակազմի ղեկավարի հետ, փոխանցել իշխանությունների տեսակետը:

«Նա չունի Վենետիկի հանձնաժողովի հետ բանակցելու լիազորություններ, և այդքան էլ հեշտ չէ վերջիններիս ինչ-որ բան համոզել, իրենց որդեգրած սկզբունքներից հետ կանգնեցնել»,- ասել է թերթի աղբյուրը:

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոն, սակայն, ասել էր՝ կարող է և արագ ռեժիմ կիրառվել: «Արագ, բայց ոչ 10 օր կամ 1 ամիս»: Հայտարարությամբ հանդես կգան: «Ոչ, իրենք գտնում են ասելիքը տեղ հասցնելու ձևը»,-գրում է թերթը: