Ռուս սահմանապահները ձերբակալել են թուրք սահմանախախտի. լուսանկարներ

Սահմանապահները դարանակալել են Թուրքիայի քաղաքացուն ու օպերատիվ կերպով ձերբակալել նրան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Ռուս սահմանապահները կրկին սահմանախախտի են ձերբակալել հայ-թուրքական սահմանին, հաղորդում է Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի մասում սահմանախախտի են բռնել

«2018թ.–ի հոկտեմբերի 15–ին ծառայություն կատարելու ընթացքում Գյումրիի սահմանապահ ջոկատը նկատել է անհայտ մարդու, որը հատել է պետական սահմանը։ Սահմանախախտն ուշադիր զննել է տեղանքը և փորձել աննկատ տեղաշարժվել` օգտագործելով տեղանքի ռելիեֆը», – ասվում է հաղորդագրությունում։

Որոշ ժամանակ անց սահմանախախտի շարժման ենթադրյալ երթուղում սահմանապահները դարան են մտել:

Սահմանապահ ջոկատի զինծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ սահմանախախտն օպերատիվ կերպով ձերբակալվել է։

Նախնական տեղեկություններով` ձերբակալվածը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է: Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու նպատակը կպարզեն իրավասու մարմինները:

Սահմանված օրենսդրական կարգի համաձայն՝ սահմանախախտը փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին:

1 / 2
Ռուս սահմանապահները ձերբակալել են թուրք սահմանախախտի
2 / 2
Ռուս սահմանապահները ձերբակալել են թուրք սահմանախախտի