ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարը հրաժարական է տվել

Նա խոստացել է ավելի ուշ բացել փակագծերը և ասել, թե ինչ «չափազանց կարևոր, ծայրահեղ պատասխանատու մեկ այլ աշխատանքի» է գնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Դավիթ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Գյուղատնտեսության ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարները նշանակվել են

«Այսօր թողնում եմ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը՝ մեկ այլ չափազանց կարևոր տեղում հայրենիքիս ծառայությունը շարունակելու նպատակով»,-գրել է նա։

Գևորգյանը հույս է հայտնել, որ անցած 4 ամսից քիչ ավել ժամանակահատվածում կարողացել է իր համեստ լուման ունենալ նախարարության տարբեր ծրագրերի, մեծ ու փոքր խնդիրների լուծման գործում։

«Չափազանց արդյունավետ ու հաճելի էր աշխատել նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Դիպուկ ու ճիշտ բոլոր բառերը չեմ կարողանա գտնել նկարագրելու ամբողջ դրականը, ինչ եղել է նրա հետ աշխատելու ընթացքում։

Զգացված եմ մեր նախարարության տարբեր վարչության ու բաժնի պետերի, տարբեր այլ աշխատակիցների այն դրական վերաբերմունքից, որ ստացել եմ այս ընթացքում, այն գնահատականից ու գնալուս հետ կապված անկեղծ ափսոսանքից, որ տեսնում եմ երեկվանից»,–գրել է Դավիթ Գևորգյանը։

Նա խոստացել է ավելի ուշ բացել փակագծերը և ասել, թե ինչ «չափազանց կարևոր, ծայրահեղ պատասխանատու մեկ այլ աշխատանքի» է գնում։