Նիկոլ Փաշինյանը խոստացավ հայտարարություն անել

Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը չհայտարարեց իր հրաժարականի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա արտահերթ նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացեց հայտարարությամբ, բայց ոչ հրաժարականի մասին, ինչպես որ կանխատեսվում էր։

«Այսօր կարևոր օր է։ ՀՀ-ը թևակոխում է կարևոր պատմական շրջափուլ, որի պատմական իմաստը կարող ենք ձևակերպել հետևյալ կերպ. այս շրջափուլի արդյունքում մենք պետք է ավարտին հասցնենք թավշյա հեղափոխությունը»,- ասաց Փաշինյանը։

Հնարավորինս կաջակցենք Հայաստանին արտահերթ ընտրությունների հարցում. ԵՄ դեսպան

Վարչապետը խոստացավ հայտարարությամբ հանդես գալ այսօր երեկոյան։

Ամենայն հավանականությամբ, հրաժարականի մասին Փաշինյանը կհայտարարի հենց այդ ժամանակ։

Հիշեցնենք` դեռ անցյալ շաբաթ France 24-ին տված հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-10-ին, պլյուս-մինուս 1-2 օր: Այդ հաշվարկով ինքը պիտի հրաժարական տա մինչև հոկտեմբերի 16-ը։

Հիշեցնենք նաև, որ վարչապետ Փաշինյանը մինչ այդ հանդիպել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, որը վստահեցրել էր, որ ՀՀԿ-ն չի խոչընդոտի արտահերթ ընտրությունների անցկացմանը: