Գյուղատնտեսության ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարները նշանակվել են

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կղեկավարի Տիգրան Խաչատրյանը, իսկ գյուղատնտեսությանը` Գեղամ Գևորգյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նշանակվել են ՀՀ գյուղատնտեսության և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարները։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Փաշինյանի 11 ընկերներն ու պաշտոնից ազատված 6 նախարարները

Տիգրան Խաչատրյանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար»,–ասված է նախագահի հրամանագրում:

Արմեն Սարգսյանի մյուս հրամանագրով Գյուղատնտեսության նախարար է նշանակվել Գեղամ Գևորգյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Գեղամ Գևորգյանին նշանակել գյուղատնտեսության նախարար»,–ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ԲՀԿ-ական և դաշնակցական նախարարներին ու մարզպետներին։