Հայտնի է` Նիկոլ Փաշինյանը երբ կհայտարարի հրաժարականի մասին

ՀՀ վարչապետը հրաժարականի մասին կհայտնի Հանրայինի եթերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի մասին կհայտարարի հոկտեմբերի 16-ին, ժամը 20:00-ին Հանրային հեռուստաընկերության եթերում: Sputnik Արմենիայի զրույցում լուրը հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հայտարարել իր հրաժարականի մասին կառավարության այսօրվա արտահերթ նիստում։ Նա ասել է, որ երեկոյան հանդես կգա հայտարարությամբ։

Ավելի վաղ նա ասել էր, որ իր հրաժարականն անհրաժեշտ է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։