ՌԱԴԻՈ

Պողոսյան. «Մեծ սիրով ընդունել եմ այս առաջարկը»

Խոսելով նախկին իշխանությունների օրոք ունեցած իր պաշտոնի մասին Հունան Պողոսյանն ասաց, որ ծառայելով օրենքին` ծառայել է ժողովրդին։
Sputnik

Այն, որ ես նոր Հայաստանի կողմնակից եմ, դեռևս արծարծվել է իմ ՝ փոխոստիկանապետի պաշտոնից հրաժարվելու տեքստում:

Նոր մարզպետները նշանակված են. ովքե՞ր են նրանք

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետի նախկին տեղակալ, Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը:

Նախկին իշխանություններին  ծառայելու մասին հարցին Հունան Պողոսյանն արձագանքեց. «Ստրկամիտ մարդիկ են երևի, այդպես են մտածում։ Ծառայելով օրենքին` ծառայել եմ ժողովրդին։ Ութ տարի պաշտոնավարել եմ, ինձ կարճ դադար էր պետք, այդ դադարը եղավ, ինչից հետո մեծ սիրով ընդունել եմ այս առաջարկը»:

Հարցին, թե հեշտ է մարզ տեղափոխվելը, և որոնք են խնդիրները, Հունան Պողոսյանը պատասխանեց, որ  խնդիրներ կան, պլաններ կան։ Կարևորը փոխվստահության մթնոլորտի ստեղծումն է, որ ժողովուրդը հասկանա, որ ինքն է իրավիճակի տերը: