Գորիսում ճանապարհ են փակել. մարդիկ դեմ են նոր մարզպետի նշանակմանը. տեսանյութ

Սյունեցիները չեն ուզում, որ իրենց մարզպետը լինի նախկին փոխոստիկանապետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Սյունեցիներն այսօր` հոկտեմբերի 16-ին, փակել են Գորիս-Կապան ճանապարհը և բողոքում են նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու դեմ:

Ըստ ԶԼՄ-ների` ակցիայի մասնակիցները հիմնականում Գորիսի բնակիչներ են:

Նշենք, որ այսօր Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվեց ՀՀ ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, որը հրաժարական էր ներկայացրել մայիսի 11-ին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ԲՀԿ-ական և դաշնակցական նախարարներին ու մարզպետներին։ Նրանց թվում էր նաև Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, որն ավելի ուշ հայտարարեց, թե դադարեցնում է անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: