Երանոսյանը հանրահավաքների բախումներից միայն մի դեպք է հիշում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հաստատել է նրա ցուցմունք տալու լուրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը ցուցմունք է տվել Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով:

Ջրառատի ծեծկռտուքի մասնակիցներից է նաև Լեռնիկ Երանոսյանը

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը նշել է, թե Երանոսյանն իր կողմից ընդամենը մեկ հատ նռնակի կիրառման դեպք է հիշում:

Պաշտպանի խոսքով, սակայն, փորձ է արվում բոլոր նռնակների կիրառման պատասխանատվությունը թողնել Երանոսյանի վրա. «Ասում են, որ նա 4 հատ ԶԱՐՅԱ նռնակ է կիրառել, որի արդյունքում ցուցարարները տարբեր աստիճանի վնասվածք են ստացել, և ընդհանուր առմամբ 4 նռնակ է կիրառվել:

Այսինքն` այստեղ պարզ է` եթե միայն Լևոն Երանոսյանն է կիրառել, ապա վատ հետևանքների համար պատասխանը կրում է Լեւոն Երանոսյանը», – փոխանցեց պաշտպանը»: