ԵԱՏՄ–ի ներուժը կբացահայտվի. Երևանը պատրաստվում է «Եվրասիական շաբաթ» համաժողովին

«Եվրասիական շաբաթ» երրորդ միջազգային ցուցահանդեսային համաժողովը հոկտեմբերի 22-24-ը ԵԱՏՄ երկրներից և երրորդ երկրներից 2 հազարից ավելի մասնակիցների կհավաքի Երեւանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Յոթ օրից Հայաստանում կմեկնարկի «Եվրասիական շաբաթ» երրորդ համաժողովը։ Եվրասիական տնտեսական միության տարածքում անցկացվող խոշորագույն գագաթնաժողովը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 22-24-ը։

«Միլիոնանոց հարց» հայ գործարարներին. ի՞նչ է «հանձնարարել» Երևանին ԵԱՏՄ ներկայացուցիչը

Համաժողովին մասնակցելու համար մասնակիցներ են գրանցվել Հայաստանից, Ռուսաստանից, Աֆղանստանից, Բելառուսից, Հունգարիայից, Գերմանիայից, Վրաստանից, Իրանից, Իտալիայից, Ղազախստանից, Կամբոջայից, Ղրղըզստանից, Չինաստանից, Լիտվայից, Մոլդովայից, Նիգերիայից, Նիդեռլանդներից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Շվեյցարիայից, Կատարից, Ֆրանսիայից, Արգենտինայից, Իսպանիայից, Ուկրաինայից:

«Եվրասիական շաբաթ» գործարար համաժողովի մեկնարկից մեկ շաբաթ առաջ իրենց մասնակցությունը հաստատել են ավելի քան 2 հազար մասնակից, 150 խոսնակ, որոնց թվում են նաև փոխվարչապետներ և նախարարներ, պետական ընկերությունների ղեկավարներ, ԵԱՏՄ անդամ երկրների բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:

Համաժողովին մասնակցելն անվճար է։ Պետք է գրանցվել eurasianweek.com կայքում։