Ստալինի լուսանկարը, գանգն ու խորհրդային տեխնիկան. ի՞նչ է թաքցնում Դիլիջանի գանձարանը

Ամուսիններ Արման Բադեյանն ու Մարգարիտա Մալխասյանը արդեն մի քանի տարի է ղեկավարում են Դիլիջանում գտնվող երկհարկանի «Բուդուարտը»։ Այստեղ բազում իրերի մեջ կգտնեք նաև Իոսիֆ Ստալինի դիմանկարը։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը բացահայտել է եզակի թանգարան-պատկերասրահի պատմությունը։
Sputnik

Ուսանողական տարիներին այգում աշխատելիս Արման Բադեյանը կլոր սպիտակ մի իր էր գտել։ Հանել ու տեսել էր, որ դա գանգ է։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ դա հարյուրավոր տարիներ առաջ ապրած երիտասարդ աղջկա գանգ է։ Գանգի գոյությունն Արմանի մոտ մի գաղափար է ծնել, որը նա մի քանի տարի անց, արդեն ամուսնացած տղամարդ լինելով, իրականացրել է։ Արմանը ստեղծել է սեփական թանգարան, որտեղ կարելի է թողնել անպետք ու, ամենակարևորը, հետաքրքիր իրեր։

«Բուդուարտ»` այսպես են կոչել Արմանն ու իր կին Մարգարիտան թանգարան-պատկերասրահը։ «Բուդուարը» գանձարան է, իսկ «արթը» արվեստն է։ Ամուսինները ոչ միայն ծանոթներից ու հարևաններից հավաքած հետաքրքիր իրեր են ցուցադրում, այլև ձեռագործ ու տարբեր իրերի են իրենք պատրաստում։

Музей-мастерская "Будуарт" в Дилижане

«Դիլիջանը աստիճանաբար հետաքրքիր է դառնում զբոսաշրջիկների համար։ Մտահաղացում առաջացավ սովորեցնել զբոսաշրջիկներին ինքնուրույն տարբեր զարդեր պատրաստել։ Դիլիջանի մշակութային մասը ներկայացնելիս` մեզ մոտ տուրեր են բերում։ Զբոսաշրջիկները շատ են հավանում, ինչ-որ սիրուն բան են պատրաստում, հետո հպարտությամբ կրում են այն», — ասում է Մարգարիտա Մալխասյանը։

Музей-мастерская "Будуарт" в Дилижане

Մինչ երկրորդ հարկում զբոսաշրջիկները ծակում են իրենց մատները, փորձելով թաշկինակի վրա նկար ասեղնագործել կամ վառվում են տաք ձութով` առաջին հարկում լուռ ու խաղաղ «հանգստանում» են տարբեր տարածաշրջանի իրերը։ Այստեղ կա հին ռուսական ինքնաեռ, ածուխային արդուկներ, որոնք օգտագործվել են նախորդ դարի սկզբին, հին կժեր, ու նաև՝ Ստալինի դիմանկարը։ Այն անհնար է չնկատել, նկարը թանգարանի կենտրոնում է։

«Երբ հավաքում էինք տարբեր ծանոթների իրերը, երևանցի մի ծանոթ բերեց մեզ Ստալինի դիմանկարը։ Սկզբում չգիտեինք` ինչ անենք, նետենք, թե՞ պահենք։ Ու եթե թողնենք, գոնե այնպիսի տեղ դնենք, որ քիչ մարդ տեսնի», — ասում է Արմանը։ Կինը շարունակում է։

Маргарита Малхасян

«Եվ ահա մի օր, երբ նկարը թաքուն մի անկյունում էր դրված, այն նկատեցին մեր հերթական հյուրերը` գերմանացի զբոսաշրջիկները ու սկսեցին ակտիվորեն խոսել իրենց լեզվով։ Մեզ թվաց` մեր վերջը եկել է։ Բայց պարզվում է, նրանք հիացած էին դիմանկարով ու Ստալինով, սկսեցին լուսանկարվել նրա հետ, պատմությունից հարցեր տալ մեզ։ Ու մեքն որոշեցինք զբոսաշրջիկների համար Ստալինի դիմանկարն ամենաերևացող տեղը դնել։ Եթե գերմանացիները հարգում են Ստալինին, մենք էլ կարող ենք նրան հարգանքի տուրք մատուցել», — ծիծաղում է Մարգարիտան։

Շենքը, որում գտնվում է «գանձարանը», 18-րդ դարում է կառուցվել։ Շենքում Ուլիխանյանների հարուստ ընտանիք է ապրել, կուլակաթափությունից հետո՝ 7 ընտանիք։ Հիմա 4 ընտանիք է ապրում։ Ամուսիններն ապրում են Դիլիջանի մյուս ծայրում, տան հետ պատմական կապ չունեն, սակայն հենց այս շենքի միջավայրն է նրանց հարմար թվացել գաղափարի իրականացման համար։ Տունն էլ կարծես դեմ չէ հյուրընկալել աշխարհի ամենատարբեր ծայրերից եկած զբոսաշրջիկներին: Քաղաքում դրույքներ էին անում, որ շենքը մինչև 21-րդ դար կանգուն չի մնա։ Բայց, հավանաբար, արվեստն ու զբոսաշրջիկները կյանք են տվել տանը, ու այն հրաժարվում է ծերանալ ու ցուցանմուշ դառնալ։

1 / 9
«Բուդուարտ» թանգարանը Դիլիջանում
2 / 9
«Բուդուարտ» թանգարանը Դիլիջանում
3 / 9
Арман Бадеян
4 / 9
«Բուդուարտ» թանգարանը Դիլիջանում
5 / 9
«Բուդուարտ» թանգարանը Դիլիջանում
6 / 9
«Բուդուարտ» թանգարանը Դիլիջանում
7 / 9
«Բուդուարտ» թանգարանը Դիլիջանում
8 / 9
«Բուդուարտ» թանգարանը Դիլիջանում
9 / 9
«Բուդուարտ» թանգարանը Դիլիջանում