Հայաստանի կառավարությունը կրկին ճնշում կգործադրի՞ ԱԺ–ի վրա. փոխվարչապետի պատասխանը

Առաջին փոխվարչապետն առաջարկում է մտածել համագործակցության մասին ու «հիշել ժողովրդի պահանջը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Պետք է հուսալ, որ խորհրդարանական մեծամասնությունը կողմ կլինի Ընտրական օրենսգրքի փոփոխություններին։ Այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարականի մասին

Միրզոյանն այսօր սկսեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները քննարկել Հայաստանի խորհրդարանական ուժերի հետ։ Արդեն հանդիպումներ են կայացել ՀՀԿ-ի ու «Ծառուկյան» դաշինքի հետ։

Կառավարությունն առաջարկում է մեղմացնել խորհրդարան անցնելու պայմանները։ Առաջարկվում է խորհրդարան անցնելու շեմը 5%-ից իջեցնել 4%` կուսակցությունների համար, 7% —ից 6%` քաղաքական դաշինքների համար։ Խորհրդարանում պետք է լինեն առնվազն չորս, այլ ոչ թե երեք կուսակցություն։ Առաջարկվում է նաև իջեցնել ընտրություններին մասնակցելու համար նախատեսված գրավի չափը, նաև չեղարկել թեկնածուների ընտրությունը վարչական շրջաններով ու 100%-ով անցնել համապետական ցուցակների։

«Եթե խորհրդարանն ընդունի այս առաջարկությունները, հիանալի կլինի։ Եթե ոչ, միևնույնն է, մենք առաջարկելու ենք, որ դրանք ընդունվեն», — ասաց նա։

Հարցին` արդյո՞ք օրինագիծը մերժելու դեպքում իշխանությունները խորհրդարանի դեմ բողոքի նոր ակցիա չեն սկսի, Միրզոյանը կոչ արեց ոչ թե առճակատման տրամադրվել, այլ համագործակցության։

«Կարևոր է հասկանալ, որ հնարավորինս շուտ արտահերթ ընտրությունների անցկացումը ժողովրդի պահանջն է», — ասաց Միրզոյանը։

Նշենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ հրաժարվում է վարչապետի պաշտոնից։