Մահացել է հանրահայտ ռեժիսոր Ստեփան Պուչինյանը

Երկարատև կարիերայի ընթացքում Պուչինյանը նկարել է «Պատմություն չեկիստի մասին», «Գոտեմարտ», «Ամենագեղեցիկ ձին», «Հարսանիքի օրը պետք է ճշտել», «Տիկին Վոնգի գաղտնիքները» և այլ ֆիլմեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Մահացել է խորհրդային ռեժիսոր Ստեփան Պուչինյանը` «Պատմություն չեկիստի մասին» և «Գոտեմարտ» ֆիլմերի հեղինակը։

«Կյանքի 91-րդ տարում մահացել է մեր ընկերն ու գործընկերը` Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, խաղարկային կինոյի ռեժիսոր Ստեփան Ֆիլիպի Պուչինյանը», — նշված է ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության հաղորդագրությունում։

Պուչինյանն ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը, 1968թ-ից աշխատել Գորկու անվան կինոստուդիայում որպես բեմադրող ռեժիսոր։ Նա «Պատմություն չեկիստի մասին», «Գոտեմարտ», «Ամենագեղեցիկ ձին», «Հարսանիքի օրը պետք է ճշտել», «Տիկին Վոնգի գաղտնիքները» և այլ ֆիլմերի ռեժիսորն է։

Ստեփան Պուչինյանը պարգևատրվել է Պետրոս Մեծի 2-րդ աստիճանի (2003թ.) և 1-ին աստիճանի (2007թ.) շքանշանով, պատվո շքանշանով (2012թ.)։