ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որում նա հայտնի երաժիշտ Յուրի Բաշմետի հետ է։
«Աշխարհահռչակ Յուրի Բաշմետի եւ նրա հայտնի ջութակի հետ՝ (1758թ.) երեւանյան հրաշալի համերգից հետո», — գրել է Փաշինյանը։
Концерт Юрия Башмета (15 октября 2018). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Նշենք, լեգենդար «ալտի թագավոր», դիրիժոր Յուրի Բաշմետի համերգը կայացավ այսօր Երևանում «Երևանյան հեռանկարներ» 19–րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։ ՀՀ վարչապետն այցելել է համերգը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ։
Концерт Юрия Башмета (15 октября 2018). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Յուրի Բաշմետը խորհրդային, ռուս ալտիստ, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ է։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ ԽՍՀՄ պետական մրցանակի ու ՌԴ չորս պետական մրցանակների դափնեկիր է։