«Երջանկության 100 ժամ». Մարիամ Մերաբովան գալիս է Հայաստան

Հանրահայտ երգչուհին միայն մեկ օր ելույթ կունենա Երևանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Ռուսական հեղինակավոր «Ձայնը» նախագծի մասնակից, ճանաչված երգչուհի Մարիամ Մերաբովան համերգ կտա Հայաստանում: Faecbook սոցիալական ցանցում այս մասին գրել է համերգի կազմակերպիչ Էմիլ Կարատը։

Մերաբովան ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունց):

Մերաբովան ավելի վաղ Sputnik–ին պատմել էր, որ Երևանում է ծնվել։ Հինգ տարեկանից լրջորեն զբաղվել է երաժշտությամբ, բայց մինչև 18 տարեկան չի էլ մտածել, որ երգելու է։