Հոկտեմբերի 22–ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի՞

ՀՀ Կառավարությունն առաջարկում է հոկտեմբերի 22-ին խորհրդարանի արտահերթ նիստ գումարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարության վաղվա արտահերթ նիստի օրակարգային հարցերի թվում է նաև Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին կառավարության որոշման նախագիծը։

Ըստ նախագծի, արտահերթը նախատեսվում է գումարել հոկտեմբերի 22-ին, ժամը 11։00-ին, իսկ երկրորդ օրը նիստը սկսել ժամը 18:30-ից:

Արտահերթ նիստի օրակարգում կառավարությունն առաջարկում է ներառել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,  «Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ  օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը։