Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը երեխայի են սպասում

Սոցիալական ցանցերի օգտատերերը նշել են, որ արքայադուստր Եվգենյայի հարսանիքի ժամանակ Մեգան Մարքլը չի հանել վերարկուն, իսկ Սիդնեյում փորը փակել է թղթապանակներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Արքայազն Հարրին և նրա կինը` Մեգան Մարքլը, երեխա կունենան։ Սասեքսի դքսի և դքսուհու առաջնեկը կծնվի 2019թ-ի գարնանը։ Այս մասին հայտնում է Քենսինգտոնյան պալատի մամուլի ծառայությունը։

«Սասեքսի դուքսը և դքսուհին ուրախությամբ հայտնում են, որ Սասեքսի դքսուհին 2019թ-ի գարնանը սպասում է երեխային ծնունդին», — նշված է հայտարարությունում։

​Հոկտեմբերի 13-ին զույգը ներկա է եղել արքայադուստր Եվգենյայի հարսանիքին։ Սոցցանցերի օգտատերերը նշել են, որ Մեգանն ամբողջ արարողության ընթացքում չի հանել իր վերարկուն։ Հիմա արքայազն Հարրին կնոջ հետ պաշտոնական այցով գտնվում է Ավստրալիայում։ Սիդնեյում դքսուհին փորը փակել է թղթապանակներով, թեև նա օգնականներ ունի, որոնք տանում են բոլոր թղթապանակները և պայուսակները։