ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Ընտրությունների հետևանքով որևէ էական փոփոխություն քաղաքական սցենարում չի լինի»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծում է ընտրություններին սպասվող հավանական քաղաքական սցենարները։
Sputnik
Բոզոյան. «Ընտրությունների հետևանքով որևէ էական փոփոխություն քաղաքական սցենարում չի լինի»

Նրա խոսքով` ընտրությունների հետևանքով որևէ էական փոփոխություն քաղաքական սցենարի մեջ չի լինի։ «Վարչապետն ունի բավականին մեծ աջակցություն, և ես չեմ տեսնում այնպիսի ուժ, որ կկարողանա նրան հակակշռել և փորձել այլընտրանքային սցենար առաջարկել կամ իրականացնել։

ԲՀԿ–ն հուշագիր ստորագրեց Նիկոլ Փաշինյանի հետ, այսինքն` խաղից դուրս եկավ։ ՀՀԿ–ական մի շարք պատգամավորներ ևս միացան ընտրություններ անելու մտքին, այս կուսակցությունում արդեն քիչ թե շատ փլուզված իրավիճակ է»,–նկատում է Բոզոյանը։

Քաղաքագետի խոսքով` նոր վարչապետի թեկնածու առաջադրելու սցենարը փոքր հավանականություն ունի։