Հայ–թուրքական սահմանին սահմանախախտի են ձերբակալել. լուսանկարներ

Որոնողական աշխատանքներին մասնակցել է ծառայողական շունը, որը կարճ ժամանակում հայտնաբերել է սահմանախախտին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Ռուս սահմանապահները հերթական անգամ կասեցրել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձը։ Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

«2018թ-ի հոկտեմբերի 14-ին Արտաշատի սահմանապահ ջոկատներից մեկում պետական սահմանի պահպանության տեխնիկական միջոցներից տագնապի ազդանշան է հնչել», — նշված է հաղորդագրությունում:

Տագնապի ազդանշանը ստանալուց մի քանի րոպե անց դեպքի վայր է հասել սահմանապահների տագնապային խումբը և հայտնաբերել դեպի Հայաստանի Հանրապետության տարածք խորացող հետքեր:

Задержанный на армяно-турецкой границе (15 октября 2018)

Որոնողական աշխատանքներին մասնակցել է ծառայողական շունը, որը կարճ ժամանակում հայտնաբերել է սահմանախախտին:

Սահմանապահները նրա մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերել: Նախնական տեղեկություններով` սահմանախախտը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: Նա հայտնել է, որ սահմանը հատել է զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Задержанный на армяно-турецкой границе (15 октября 2018)

Սահմանախախտին հանձնել են Հայաստանի իրավապահ մարմիններին։