Թալինի ավազահանքում փլուզում է տեղի ունեցել. 25–ամյա երիտասարդը մնացել է փլուզման տակ

Այս պահին ոստիկաններն ու քաղաքացիները փլուզման վայրում աշխատանքներ են կատարում՝ քաղաքացուն դուրս բերելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Այսօր Թալինում փլուզում է տեղի ունեցել ավազահանքում։

Ողբերգական դեպք Արարատում. ավազահանքում փլուզման հետևանքով մարդ է մահացել

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղի վարչական տարածքում գտնվող ավազահանքերից մեկում փլուզում է տեղի ունեցել, որի տակ մարդ կա:

Այս պահին ոստիկաններն ու քաղաքացիները փլուզման վայրում աշխատանքներ են կատարում՝ քաղաքացուն դուրս բերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փլուզման տակ մնացածը 25-ամյա Ռաֆիկ Ավոյանն էր, ով իր 2 ընկերների հետ եկել էին նշված ավազահանք` ավազ դուրս բերելու։

Փաստի առթիվ ոստիկանության Թալինի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: