Երևանի դպրոցներից մեկում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. ոստիկանություն

Ոստիկաններն ահազանգը ստանալուն պես մեկնել են Աջափնյակի թիվ 155 դպրոց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Ոստիկանությունն այսօր` հոկտեմբերի 15-ին, 14։20-ին ահազանգ է ստացել, որ Բաշինջաղյան փողոցում 155 դպրոցում է ռումբ է տեղադրված ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Նրա խոսքով` օպերատիվ խումբ է մեկնել դեպքի վայր, կատարվել են անհրաժեշտ գործողություններ։

«Պարզվել է, որ ահազանգը կեղծ է»,– ասաց Ջանոյանը։

Այս պահին հետաքննությունն է կատարվում։

Ոստիկանությունն ավելի ուշ մանրամասներ կհայտնի։