Սարգսյանն ու Սահակյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել նրանք

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 15-ին, Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահները քննարկել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպումից հետո Հայաստանի և Արցախի նախագահները տիկնանց հետ զբոսնել են Ստեփանակերտում, այնուհետև այցելել են Շուշի, եղել Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում և Շուշիի կերպարվեստի թանգարանում: