Հարուցված գործը բխում է Փաշինյանի՝ իմ հանդեպ ունեցած անձնական ատելությունից. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահը համոզված է, որ երկիրը դեռ ղեկավարվում է «հեղափոխական ռոմանտիզմով»:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Հարուցված գործը բխում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր հանդեպ ունեցած անձնական ատելությունից: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Քոչարյան. «Ռոբերտ Քոչարյանը շատ ճիշտ է գնահատել քաղաքական իրավիճակը»

Նա շեշտել է, որ 10 տարի առաջ, մարտի 1-ին նա գործել է իր՝ որպես նախագահ ունեցած լիազորությունների սահմաններում:

Քոչարյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ունեցած իր հարաբերություններին և, մասնավորապես, Վլադիմիր Պուտինից ստացած ծննդյան շնորհավորանքին:

«Իմ պաշտոնավարման ժամկետների ավարտից հետո էլ են ու Պուտինը պահպանել են պարբերական շփումն ու լավ ընկերներ ենք»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել ամերիկյան հեղինակավոր Bloomberg գործակալությանը՝ խոսելով Հայաստանում տիրող ներքին իրավիճակի, ներկա իշխանությունների քայլերի վերաբերյալ:

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի, ինչի արդյունքում նա ազատ էր արձակվել կալանքից:

Այնուհետև որոշ ժամանակ անց ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին: