Կարեն Քոչարյան
© Sputnik
«Քոչարյանն ինքը պարտվել չի սիրում. ա՛յ դրա համար ինքը չի մասնակցում ԱԺ արտահերթ ընտրություններին»: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նրա կարծիքով՝ հոկտեմբերի 2-ի դեպքերից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի լայֆից հետո ժողովուրդը դուրս եկավ փողոց, Քոչարյանն, ըստ երևույթին հասկացավ, որ երկու ամսում հնարավոր չի ստեղծել այնպիսի ուժ, որը կկարողանա վարչապետի այժմյան վարկանիշի դեմն առնել:
Երկրորդ նախագահի վերադարձի տարբերակը, ըստ քաղտեխնոլոգի, կարող է լինել Ռոբերտ Քոչարյանի առաջարկած տարբերակը՝ նոր դեմքը: