Երդման արարողությունից հետո. Մարությանը ապօրինի շինարարություն է կասեցրել

Տեղում եղել են նաև փոխքաղաքապետ Կամո Արեյանը, քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 Հոկտեմբեր — Sputnik. Երևանի Զարուբյան 3 հասցեում նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը անօրինական շինարարություն է կասեցրել։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ քայլը» դաշինքի Երեւանի ավագանու անդամ Վիկտոր Մնացականյանը։

Նա կատակելով հույս է հայտնել, թե քաղաքապետը ոչ բոլոր կիրակիները կանցկացնի այսպես:

Հայկ Մարությանին ուղեկցել են Վիկտոր Մնացականյանը, փոխքաղաքապետ Կամո Արեյանը, քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը: