Հայկ Մարությանը Նուբարաշենի աղբավայր է գնացել

Նորընտիր քաղաքապետը Նուբարաշենի աղբավայրում անձամբ է հետեւում կատարվող աշխատանքներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Երեւանի նորընտիր քաղքապետ Հայկ Մարությանը Նուբարաշենի աղբավայր է այցելել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում։

«Արդեն 3-րդ շաբաթն է, ինչ այցելում եմ այստեղ ամեն կիրակի եւ հետեւում եմ այն աշխատանքներին, որ կատարվում են։ Այս պահին արդեն բավական մեծ տարածք հողով փակված է, որպեսզի համապատասխանի աղբավայրի նորմերին, ինչպես նաեւ աղբատար մեքենաները կարողանան նորմալ կերպով աղբը թափել եւ չվնասվել, ինչը մինչ այս տեղի էր ունենում»,- ասել է Հայկ Մարությանը։

Ըստ Մարությանի՝ տարիներ շարունակ աղբավայրում որեւէ աշխատանք չի կատարվել։

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ ամեն շաբաթ անձամբ գալու եմ եւ ստուգեմ, որպեսզի տեսնեմ, թե այս աշխատանքներն ինչպես են կատարվում»,- ասաց Հայկ Մարությանը։