Գերմանիայում վայէջքի ժամանակ ինքնաթիռը մարդկանց բազմության մեջ է մտել

Զոհեր ու տուժածներ կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի  — Sputnik.  Գերմանիայի Հեսսեն նահանգում ողբերգական ավիավթար է տեղի ունեցել. «Cessna» թեթև շարժիչով մասնավոր ինքնաթիռը վայրէջքի ժամանակ մարդկանց բազմության մեջ է մտել։ Այս մասին հայտնում է «Վեստին»։

Միջադեպի հետևանքով երկու մեծահասակ ու մեկ երեխա է մահացել, ութ մարդ տուժել են։

ՌԻԱ Նովոստի տվյալներով՝ ինքնաթիռն անհաջող վայրէջք է կատարել, ինչի պատճառով օդաչուն ստիպված երկրորդ շրջանն է կատարել։ Նա չի կարողացել հարկ եղած բարձրությունը հավաքել, կոտրել է օդանավակայանի պատնեշն ու թևով հարվածել է մարդկանց բազմությանը։

Ինքնաթիռի օդաչուն չի տուժել։