ՌԱԴԻՈ

Մարության. «Գլոբալ խնդիրները, որ ծառացած են` աղբահանությունն ու տրանսպորտն է»

«Երևանի բնակիչները փոփոխությունը զգալու են միանգամից»։ Այս մասին Երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը։
Sputnik
Հայկ Մարության

«Ոչ թե վաղը արթնանալու են և այլ տրանսպորտային համակարգ տեսնեն, այլ այն վերաբերմունքը, աշխատանքի ոճը, իրենց խնդիրների ընդունումը, պատասխանումը, դրանց ուղղությամբ աշխատանք տանելը` սրանք միանգամից են տեսնելու»,–ասաց Մարությանը։

Քաղաքապետի խոսքով` գլոբալ խնդիրները, որ ծառացած են` աղբահանությունն ու տրանսպորտն է։