Տրանսպորտի հարցը. Հայկ Մարությանի դիրքորոշումը ուղեվարձի թանկացման մասին փոխվել է

Նորընտիր քաղաքապետը մտադիր է հանրաքվե անցկացնել տրանսպորտի սակագինը բարձրացնելու վերաբերյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը չի բացառում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը: Այդ մասին նա ասաց երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում:

«Երևանի քաղաքապետարանում գողեր այլևս չեն մնացել». Նիկոլ Փաշինյան

Հիմա ավտոբուսով, երթուղային տաքսիով և մետրոյով երթևեկելու ուղեվարձն արժե 100 դրամ: Գինն ավելի քան 20 տարի չի փոխվել: 2013թ.-ին քաղաքային իշխանությունները հայտարարել են գինը մինչև 150 դրամ բարձրացնելու մասին, որից հետո տեղի են ունեցել բողոքի զանգվածային ակցիաներ «Ոչ 150 դրամին» կարգախոսով, և որոշումը չեղարկվեց։ Այդ ժամանակվա ակտիվիստներից մեկը Հայկ Մարությանն էր:

Նա նշեց, որ 2013թ-ին դեմ է եղել ուղեվարձի թանկացմանը, սակայն այսօր նրա դիրքորոշումը մի քիչ փոխվել է: Քաղաքապետը զարմանալի է համարում,ո ր 5 տարվա ընթացքում ամեն ինչ թանկացել է, բացի ուղեվարձից: Մարությանը չբացառեց, որ նախորդ իշխանությունները վախեցել են հասարակական դժգոհությունից, և սակագինը չեն վերանայվել:

Օրվա կադր. Քաղաքական «Մեր բակը». Հայկ Մարությանը` իր նոր դերում

«Մենք միասին պետք է լուծենք այս խնդիրը: Օրինակ` մենք կոնկրետ սակագին կներկայացնենք, և քաղաքացին կորոշի՝ սուբսիդավորել ուղեվարձը պետության հաշվին, թե՞ վճարել սեփական գրպանից: Առաջին դեպքում հասկանալի է, որ դա կարվի ուրիշ ծրագրի կամ նախագծի հաշվին»,  — ասաց նա:

Իր նախընտրական ծրագրում Մարությանը խոստացել է լիովին արդիականացնել տրանսպորտային ցանցը և ներմուծել տարբեր տեսակի ավտոբուսներ, միասնական տոմսի  համակարգ:

Նա նաև մտադիր է կառուցել մետրոյի առնվազն ևս մեկ կայարան ԹՈՒՄՕ-ի մոտ, ինչպես նաև ուսումնասիրել «Գործարանային» կայարանին հարող տարածքը՝ այնտեղ բիզնես կենտրոններ, մշակութային և կրթական կենտրոններ, բնակելի շենքեր կառուցելու համար: