Ձյուդոիստ Արամ Գրիգորյանը Գրան պրի է շահել Մեքսիկայում

Եզրափակիչ մենամարտում Գրիգորյանը մրցել է հայրենակցի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի Արամ Գրիգորյանը հաղթանակ է տարել Կանկունում (Մեքսիկա) ձյուդոյի Գրան պրիի փուլում մինչև 66 կգ քաշային կարգում: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մարզիչներ Կամո Գրիգորյանի և Սպարտակ Թոխունցի սանը վճռորոշ մենամարտում հաղթանակ է տարել հայրենակցի՝ Միխայիլ Պուլյաևի նկատմամբ:

Բրոնզե մեդալակիրներ են դարձել բրազիլացի ձյուդոիստ Շառլ Չիբանը և իտալացի Էլիոս Մանցին: