Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Քոչարյանն այս փուլում ուզում է բարձրաձայնել առկա խնդիրները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերին չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նա չի ձգտում զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Այս մասին նա հայտարարել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջադրելու մտադրություն չունի

Քոչարյանը նշել է, որ հիմա ընտրություններին գնալը սխալ է համարում, քանի որ դրանք չպետք է ինքնանպատակ լինեն:

Մեկնաբանելով նոր ՀՀ նոր իշխանությունների գործելաոճը՝ Քոչարյանն ասել է, որ եթե այն «փայլուն կառավարի երկիրը», եթե Հայաստանի տնտեսությունն աճի երկնիշ թվերով, իսկ Արցախի անվտանգությունն ապահովվի, ապա բոլորովին այլ իրավիճակ կլինի:

Եթե վերոհիշյալ բոլոր հարցերում վատթարացում նկատվի, ապա դա արդեն ուրիշ իրավիճակ է:

«Այսօր ես իմ դերը, առաջին հերթին, տեսնում եմ խնդիրները բարձրաձայնելու մեջ», - ասել է Քոչարյանը: