ՌԱԴԻՈ

Հարությունյան. «Օրենսդրության մեջ կա հակասական մոտեցում»

«Սահմանադրության մեջ ասվում է,ո ր ԱԺ—ն ընտրվում է համամասնական կարգով, և որ պետք է ԱԺ–ում ապահովել կայում մեծամասնություն»։ Այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Sputnik
Գագիկ Հարությունյան

«Սա խորհրդարանական կառավարման առանցքային լուծումներից մեկն է։ Եթե ընտրության արդյունքում կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա 2–րդ փուլ է տեղի ունենում։ Իսկ եթե 2–րդ փուլում էլ կայուն մեծամասնություն չեն լինում, տեղի են ունենում նոր ընտրությունները։

Եթե փլուզվում է կայուն խորհրդարանական մեծամասնությունը` ինչ անել` խնդիրն այստեղ է։ Այստեղ օրենսդրության մեջ կա հակասական մոտեցում։ Որովհետև խորհրդարանական խմբակցությունների և կոալիցիայի ձևավորումը վերապահվում է ընտրական օրենսգրքին»,–ասում է Հարությունյանը և հիշեցնում, որ այսօր մեր ԱԺ–ն կայուն խորհրդարանական մեծամասնություն չունի։