Նա իմ լավ ընկերն է. Փաշինյանը Թրյուդոյին «դու»-ով դիմեց, վերջինս նրան գրկեց

Երկու երկրների հասարակությունների միջև վաղուց հաստատվել են հիանալի կապեր, դրանք և պետք է վերածել իրական արդյունքների, նշեց Թրյուդոն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Կանադայի կարծիքները  համընկնում են գրեթե բոլոր հարցերում: Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանադացի գործընկեր Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Կանադայի վարչապետը քաջ տեղյակ է Հայաստանում կատարվող դեպքերից: Վարչապետի խոսքով` շատ հաճելի է տեսնել, որ նման հեղինակավոր գործիչը, ինչպիսին Թրյուդոն է, աջակցում է Հայաստանում ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը: Հայաստանի կառավարությունը և ժողովուրդը կանգնած են ժողովրդավարական արժեքների ամուր հիմքի վրա:

Թրյուդո.Կանադան պայքարում է դաժանության դեմ և հարգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

«Երկրների կապերն առաջին հերթին մարդկանց կապեր են: Եվ այստեղ կարելի է ասել, որ մեր հարաբերությունները հիանալի են: Մենք արդեն հանդիպել ենք մի քանի անգամ, և ես նրան համարում եմ իմ լավ ընկերը: Եվ ոչ միայն Հայաստանի, այլ նաև անձամբ իմ ընկերը: Ցանկանում եմ հիացմունքս հայտնել այն քաղաքական կյանքի հանդեպ, որով անցել է պարոն Թրյուդոն», - ասաց Փաշինյանը:

Թրյուդոն իր հերթին հաստատեց, որ նրանց միջև են հիանալի հարաբերություններ են:

«Մեր երկրները միավորված են ժողովրդավարական ընդհանուր արժեքներով: Եվ մենք Նիկոլի հետ խոսել ենք այդ մասին: Մեր  հասարակությունների և ժողովուրդների միջև շատ լավ կապեր կան, և պետք է վերածել դրանք իրական արդյունքների», - ասաց Թրյուդոն:

Իր ելույթից հետո նա գրկեց Փաշինյանին, ինչին ի պատասխան ՀՀ վարչապետը լայն ժպտաց:

Հիշեցնենք, որ Թրյուդոն ժամանել է Երևան դեռ հոկտեմբերի 10-ին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար: Հոկտեմբերի 12-ին սկսվել է նրա պաշտոնական երկօրյա այցը:

Այդ օրը նրա պատվին պաշտոնական ընթրիք է կայացել, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Թրյուդոյին նվիրել է գուլպաներ, որոնք հայ դիզայներները հատուկ պատրաստել են կանադացի վարչապետի համար:

Թրյուդոն արդեն այցելել է Ծիծաեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին