Եռագույն գուլպաներ. Կանադայի վարչապետի հավաքածուն համալրվեց Փաշինյանի նվերով

Նիկոլ Փաշինյանը Ջասթին Թրյուդոյին հետաքրքիր նվերներ է մատուցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պատվին տված ընթրիքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նվերներ մատուցեց բարձրաստիճան հյուրին:Արարողակարգի համաձայն՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-կանադական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին: 

«Հայաստանում շատ է քննարկվում դա, և պարոն վարչապետն էլ նշեց, որ 1984 թվականին իր հոր՝ Պիեռ Թրյուդոյի հետ Հայաստան այցելելու առիթ է ունեցել: Մեր երկրի Ազգային անվտանգության ծառայությունը փնտրել և գտել է այս լուսանկարը Պետական անվտանգության կոմիտեի արխիվներից: Ի՞նչն է հետաքրքիր. քանի որ պարոն Թրյուդոն այն ժամանակ տակավին մանուկ է եղել և հետաքրքրություն չի ներկայացրել Պետական անվտանգության կոմիտեի համար, նա որևէ կերպ օբյեկտիվի տեսարանում չի հայտնվել: Հաճույքով սա նվիրում եմ իմ բարեկամին»,–ասել է Փաշինյանը և Թրյուդոյին նվիրել իր հոր լուսանկարը` արված Հայաստանում:

Официальный ужин в честь официального визита Джастина Трюдо в Армению в резиденции премьер-министра Армении (12 октября 2018). Еревaн

Հետո Փաշինյանը նկատել է, ինքը հասարակությանը հայտնի եմ իր սելֆիներով, իսկ պարոն Թրյուդոն՝ իր գուլպաներով: «Եվ Հայաստանում կա մի ընկերություն, որը որոշել է, որ առանձնահատուկ նվեր պետք է անի երկուսիս՝ սրանով գուցե հիմք դնելով մի լավ բարեկամության: Այս գուլպաներից մեկն իմն է, պարոն վարչապետ, մեկը՝ Ձերը»,–ասել է Փաշինյանը` Կանադայի վարչապետին նվիրելով հայկական դրոշի գույներով գուլպաներ։