Կանադայի վարչապետը ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ. լուսանկարներ

Ծիծեռնակաբերդ այցի ընթացքում Ջասթին Թրյուդոյին ուղեկցում էին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը և Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբորի — Sputnik. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և իր հարգանքի տուրքը մատուցել Հայող ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նրան ուղեկցում էին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը և Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը:

Կանադային վարչապետը հիշել է, որ առաջին անգամ Հայաստան էր այցելել հոր հետ` արձակուրդներին

Ջասթին Թրյուդոն ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին և Անմար կրակի մոտ ու մեկ րոպե լռությամբ հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Կանադայի վարչապետն այնուհետև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, շրջայց կատարել այնտեղ, հետո գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

«Կանադացիները միշտ անհաշտելիորեն կհակազդեն դաժանությանը և ատելությանը, որով լի են նման գազանությունները», —  գրել է Թրյուդոն անգլերենով:

Թրյուդոն գրառումը շարունակել է ֆրանսերենով: «Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին: Եվ հանդիսավոր կերպով երդվում ենք երբեք թույլ չտալ, որ պատմությանը կրկնվի», — գրել է նա:

Հիշեցնենք, որ Ջասթին Թրյուդոն Հայաստանում է պաշտոնական այցով։ Մինչ պաշտոնական այցը նա մասնակցել է Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին:

1 / 12
Կանադայի վարչապետը ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ
2 / 12
Կանադայի վարչապետը ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ
3 / 12
Կանադայի վարչապետը ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ
4 / 12
Կանադայի վարչապետը ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ
5 / 12
Կանադայի վարչապետը ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ
6 / 12
Կանադայի վարչապետը Ծիծեռնակաբերդում
7 / 12
Կանադայի վարչապետը Ծիծեռնակաբերդում
8 / 12
Կանադայի վարչապետը Ծիծեռնակաբերդում
9 / 12
Կանադայի վարչապետը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում
10 / 12
Կանադայի վարչապետը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում
11 / 12
Կանադայի վարչապետը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում
12 / 12
Կանադայի վարչապետը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում