«Սա լինելու է Հայաստանի ամենածավալուն համաներումը». Զեյնալյան

Министр юстиции Армении Артак Зейналян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн
Դատապարտյալների համաներման նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. «Սա լինելու է Հայաստանի ամենածավալուն համաներումը»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Камера заключения
Հայաստանում համաներում կհայտարարվի. կառավարությունը որոշեց դիմել բացառիկ քայլի

Նրա խոսքով`  դատապարտյալների համաներման նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

«Սա լինելու է ամենածավալուն համաներումը: Մինչ Ազգային ժողով ներկայացնելը, քննարկումները փակ են լինելու»,- ասաց Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4–ի նիստում ՀՀ կառավարությունն արդեն հավանություն է տվել համաներում հայտարարելու մասին նախագծին:

Վերջին անգամ Հայաստանում համաներում հայտարարվել է 2013 թվականին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: