Կռիվ և ծեծկռտուք Հայաստանի և Ջիբրալթարի ֆուտբոլային հանդիպումից հետո. տեսանյութ

Ջիբրալթարի ընտրանու հանդեպ կրած պարտությունը վատ անդրադարձավ մեր հավաքականի երկրպագուների վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Ազգերի լիգայի խաղարկության հերթական հանդիպման` Հայաստան—Ջիբրալթար խաղն ավարտվեց երկրպագուների կռվով։

Ահա և վերջ. Կանադայի վարչապետն ամփոփել է Հայաստան կատարած այցը. լուսանկար

Ինչպես Հանրապետական մարզադաշտից հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը, խաղից անմիջապես հետո կռիվ ու ծեծկռտուք է տեղի ունեցել հայկական 2 ֆան–ակումբների` FAF–ի և Red Eаgles–ի անդամների միջև։

Նախնական տեղեկություններով` ծեծկռտուքի պատճառ է դարձել այն, որ խաղի ավարտից հետո ֆան–ակումբներից մեկը ողջունել և ծափահարել է Ջիբրալթարի թիմին` այդպես իր դժգոհությունը հայտնելով Հայաստանի հավաքականի խաղից։

Ծեծկռտուքին միջամտել է ՀՀ ոստիկանությունը, ինչից հետո միայն երկրպագուները լքել են մարզադաշտը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստան–Ջիբրալթար հանդիպումն ավարտվել է 0։1 հաշվով` տանտերերի պարտությամբ։