Ահա և վերջ. Կանադայի վարչապետն ամփոփել է Հայաստան կատարած այցը. լուսանկար

Հակիրճությունը տաղանդի քույրն է: Հավանաբար, դրանով է ղեկավարվել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ գնահատելով Հայաստան կատարած այցը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ամփոփել է իր այցի արդյունքները՝ լուսանկար հրապարակելով Instagram-ում:

«Մեր նպատակն է ընդլայնել զբոսաշրջությունը և առևտուրը Հայաստանի և Կանադայի միջև: Շատ արդյունավետ էր այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը», — գրել է Թրյուդոն:

Դատելով երկու վարչապետների ժպիտներից՝ Փաշինյանը նույնպես գոհ է մնացել Թրյուդոյի այցից:

 

Թրյուդոյի գրառումն ակնթարթորեն տարածվել է համացանցում և մի քանի րոպեում հավաքել ավելի քան 9 հազար հավանում:

Հիշեցնենք, որ Ջասթին Թրյուդոն հոկտեմբերի 12-ից երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Հայաստանում: Նա Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: