Կանադան նոր մարդասիրական նախագծեր ունի Աֆրիկայի և Հայաստանի համար

Ֆրանկոֆոնիայի երկրների հասարակությունների հետ կքննարկեն մշակույթի, շրջակա միջավայրի, մարդու իրավունքների հարցերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Կանադան նոր մարդասիրական նախագծեր կսկսի Աֆրիկայի և Հայաստանի հետ Ֆրանկոֆոնիայի շրջանակում: Այս մասին հայտարարեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:

Թրյուդո.Կանադան պայքարում է դաժանության դեմ և հարգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Մասնավորապես, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներով Երևանում ընդունվել են աջակցության երկու ծրագրեր: Դրանցից մեկը՝ 6,5 միլիոն դոլարի չափով Սենեգալի համար, մյուսը՝ 18 միլիոն դոլարի չափով Կոնգոյի համար: Դրանք կուղղվեն սեռերի անհավասարության դեմ պայքարին և երիտասարդության համար նոր հնարավորությունների ստեղծմանը:

Մարդասիրական, շփումները կշարունակվեն նաև Հայաստանի հետ, նշեց Թրյուդոն: Կանադայի կառավարությունը կօգնի երկու երկրների հասարակություններին քննարկել շրջակա միջավայրի, մշակույթի, մարդու իրավունքների հարցերը:

Այստեղ Թրյուդոն նշեց, որ Կանադայում ապրում են մոտ 60 հազար հայեր: Նրանք Կանադայի ազգային բազմազանության մասն են: «Մեր երկրի ուժը և հարստությունը բազմազանության մեջ է», — հայտարարեց Թրյուդոն:

Նա բերեց Սարգիս Ասատրյանի՝ Կանադայի խորհրդարանում առաջին հայ պատգամավորի օրինակը: Ասատրյանը Հայոց ցեղասպանությունը վերապրածների որդի է, 1993-2004թթ-ին եղել է պատգամավոր և իր ավանդն ունեցել Կանադայում ցեղասպանության ճանաչման մեջ:

«Իսկ վերջին տարիներին Կանադայի հայերը օգնության ձեռք են մեկնել և սրտերը բացել սիրիահայ եղբայրների համար, որոնք ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը պատերազմի պատճառով», — ասաց Կանադայի վարչապետը: