Հիացմունք «Էրեբունի» ավիաբազայի երկնքում. ռուսական «Ստրիժիները» շնորհավորեցին երևանցիներին

Ռուսական «Ստրիժիները» ցուցադրել են ինքնաթիռը կառավարելու բարձրագույն հմտություն Երևանի երկնքում:
Sputnik

Ռուսական «Էրեբունի» ավիաբազայի հրամանատարությունը շնորհավորել է երևանցիներին մայրաքաղաքի 2800-ամյակի կապակցությամբ և հիանալի օդային շոու նվիրել «Ստրիժի» ավիացիոն խմբի կատարմամբ:

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Ավիացիոն շոու ծրագրի բարդագույն հնարքների գեղագիտությունը, որը ցուցադրեցին երևանցիներին ՌԴ ռազմաօդային ուժերի «Ստրիժի» ավիացիոն խմբի օդաչուները, ոչ մի բանի հետ չես շփոթի:

Դրա վկայությունը «Էրեբունի» օդանավակայանում հավաքված հանդիսատեսի հիացմունքն էր, որոնց համար ռուս վարպետ օդաչուները օդում կատարում էին շատ բարդ հնարքներ՝ «զանգեր», «տակառներ», «Նեստերովի հանգույցներ»:

Հիացմունք «Էրեբունի» ավիաբազայի երկնքում. ռուսական «Ստրիժիները» շնորհավորեցին երևանցիներին

Ֆորսաժից ականջներդ փակվում էին, գլխումդ չէր տեղավորվում, թե ինչպես են մանևրում հսկա մեքենաները՝ գետնից բարձր կատարելով 350 մետր տրամագծով շրջան:

«Ստրիժի» խմբի լեգենդար օդաչուները բարձրագույն օդաչուական վարպետության տարրեր կատարեցին հենց ՄիԳ-29 ինքնաթիռներով:

Այսօր օդաչուները երկինք էին բարձրացել այն կործանիչներով, որոնք ամեն օր հերթապահում են Հայաստանի երկնքում՝ պահպանելով այն հայ-ռուսական ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակում, պաշտպանելով ԱՊՀ հարավային սահմանները: «Ստրիժիի» ջանքերի շնորհիվ տոնը հիանալի անցավ:

Հիացմունք «Էրեբունի» ավիաբազայի երկնքում. ռուսական «Ստրիժիները» շնորհավորեցին երևանցիներին

Ի դեպ, ավիաշոուն նվիրված էր Երևանի 2800 և «Էրեբունի» օդանավակայանի տարածքում ռուսական ավիաբազայի գոյության 20-ամյակին:

Ինչպես ասաց ավիաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը, հենց 1998թ.-ին «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք են կատարել չորրորդ սերնդի ՄիԳ-29 առաջին կործանիչները՝ մշակված լեգենդար կոնստրուկտորներ Միկոյանի և Գուրևիչի կողմից: Հենց այդ ինքնաթիռներն են այսօր հայկական ռազմաօդային ուժերի հետ հսկում են Հայաստանի երկինքը:

Հիացմունք «Էրեբունի» ավիաբազայի երկնքում. ռուսական «Ստրիժիները» շնորհավորեցին երևանցիներին

Այդ առիթով դիպուկ արտահայտվեց տոնին ներկա Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը. «Էրեբունիում մեր բազան այն եղբայրական հարաբերությունների տեսանելի արտահայտումն է, որոնք կոփվել են մեր երկրների միջև դարեր շարունակ: Դա մարտական եղբայրության տեսանելի արտահայտում է, որն ամրապնդվել է մեր ժողովուրդների արյունով ազատության և բարության համար ընդհանուր մարտերում»:

ՀՀ-ում ՌԴ դեսպանորդ և ռազմական կցորդ Եվգենի Բուլավինցը հատուկ ընդգծեց ռազմական համագործակցության կարևորությունը, որն առկա է Հայաստանի և Ռուսաստանի միջև:

Հիացմունք «Էրեբունի» ավիաբազայի երկնքում. ռուսական «Ստրիժիները» շնորհավորեցին երևանցիներին

Ավելին` իր ելույթում նա հետաքրքիր տեղեկություն ներկայացրեց այն մասին, որ «Էրեբունի» օդանավակայանում ծառայող ռուս օդաչուները իրենց ավանդն են ունեցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:

«Մեր օդաչուներ անմիջական մասնակցություն են ունեցել Սիրիայի տարածքում մարտական առաջադրանքների կատարմանը: Եվ դուք պատվով, բարձր պրոֆեսիոնալիզմով  կատարել եք ձեր առջև դրված խնդիրները՝ պահպանելով բազմաթիվ կյանքեր և, ինչը պակաս կարևոր չէ, ձեր սեփականը», - ասաց Բուլավինցևը՝ շնորհակալություն հայտնելով ավիաբազայի անձնակազմին կատարած աշխատանքի համար:

Հիացմունք «Էրեբունի» ավիաբազայի երկնքում. ռուսական «Ստրիժիները» շնորհավորեցին երևանցիներին

ՌԴ ՊՆ–ի տվյալներով` Երևանի Էրեբունի օդանավակայանում տեղակայված ռուսական ավիակայանը ձևավորվել է 1995 թվականին: 1998 թվականի նոյեմբերին ՌԴ-ից ավիակայան են տեղափոխվել ՄիԳ-29 կործանիչները։ 2001 թվականի հուլիսին Էրեբունիում տեղակայված մասերից ստեղծվել է ավիակայան, որը դարձել է Գյումրիում տեղակայված 102 ռազմակայանի օդային բաղադրիչը։