«Շատ հաճելի ընթրեցինք». Արմեն Սարգսյանը՝ Մոսկվայում Լավրովի հետ հանդիպման մասին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մեկնաբանել է իր անսպասելի այցը Մոսկվա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը գոհ է Մոսկվա կատարած իր այցից և այնտեղ անցկացրած հանդիպումներից: Այդ մասին նա ասաց հոկտեմբերի 13-ին, Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում:

Նախագահը ընդունել է ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչներին

Շաբաթվա սկզբին Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցի մասին հայտնի է դարձել «Կոմերսանտ» թերթի հրապարակումից հետո: Թերթի տեղեկություններով՝ այս շաբաթվա սկզբին Մոսկվայում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և նրա տեղակալ Գրիգորի Կարասինի հետ:

Ռուսաստանի պետական կառույցներում, «Ъ»-ի զրուցակիցների խոսքով, բանակցությունների կենտրոնում եղել են հայ-ռուսական հարաբերությունները, իրավիճակը հանրապետությունում հնարավոր խորհրդարանական ընտրություններից հետո և ՀԱՊԿ շուրջ ստեղծված իրավիճակը, որի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի նկատմամբ նոր իշխանությունների հարուցել են քրեական գործ:

«Մենք շատ հաճելի ընթրիք ենք ունեցել», - լրագրողներին ասաց Սարգսյանը՝ պատասխանելով Լավրովի և Կարասինի հետ հանդիպման մասին հարցին:

Նախագահը այլ մանրամասներ չի հաղորդել:

Ամենայն հավանականությամբ, Սարգսյանը Մոսկվա է մեկնել Նյու Յորք կատարած այցից հետո: ԱՄՆ-ում նա աշխատանքային այցով էր: Նյու Յորքում Սարգսյանը մասնակցել է Արևելք-Արևմուտք ինստիտուտի մրցանակի հանձնման ամենամյա արարողությանը: