ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Արցախյան հարցը պետք է լուծվի խաղաղ և բանակցային ճանապարհով: Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում իր կանադացի գործընկեր Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
«Ես տեղեկացրի իմ գործընկերոջը իրավիճակի վերջինի զարգացման մասին: Հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Եվ մենք անհրաժեշտ ենք համարում, որպեսզի մեր միջազգային գործընկերներն իմանան մեր մոտեցումների մասին», — հայտարարեց նա:
Իր հերթին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նշեց, որ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների հիման վրա, միջազգային իրավունքի նորմերին հետևելով:
Հիշեցնենք, որ Ջասթին Թրյուդոն Հայաստանում է պաշտոնական այցով։ Մինչ պաշտոնական այցը նա մասնակցել է Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին: Հոկտեմբերի 13–ի առավոտյան Թրյուդոն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և իր հարգանքի տուրքը մատուցել։