CNN-ի հաղորդավարները եթերում վիրավորել են Քիմ Քարդաշյանի ամուսնուն Թրամփին այցելելու համար

Ամերիկյան հեռուստատեսությամբ Քանյե Ուեթսին անվանել են «Թրամփի անձնակազմի հերթապահ նեգր»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի  — Sputnik. CNN Tonight հեռուստաալիքի հաղորդավարն ու փորձագետները, քննարկելով ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի այցելությունը Սպիտակ տուն, կատարողին «Թամփի անձնակազմի հերթապահ նեգր» են անվանել։

Մասնավորապես հաղորդավարը Քանյեին անվանել է «Token Negro»։ Դա փողոցային ժարգոն է, այսպես են կոչում աֆրոամերիկացիներին, որոնց օգտագործում են կեղծ «տոլերանտությունը» ցույց տալու համար։

Բացի այդ հաղորդավարներն ամեն կերպ վիրավորում էին Քիմ Քարդաշյանի ամուսնուն` անվանելով նրան «attention whore» (մարդ, որն ամեն գնով ուզում է ուշադրության կենտրոնում լինել – խմբ․)։ Միաժամանակ, եթերում ռեփերի՝ ԱՄՆ նախագահին այցելության վերաբերյալ ոչ մի քննադատական բան չի հնչել։

Քիմ Քարդաշյանին կողոպտելու աղմկահարույց գործը. թիկնապա՞հն է ամեն ինչի համար վճարելու

Հաղորդավարն ու փորձագետները ամբողջ հաղորդման ընթացքում ծաղրում էին երգչի մտավոր կարողությունները ու ծիծաղում էին նրա վրա։

Սկանդալային շոուից հետո ակտիվիստները կոչ են արել գործից հեռացնել հաղորդավարին, սակայն հեռուստաալիքը դեռ լռում է։

Նշենք, որ Քանյե Ուեսթը հոկտեմբերի 11 –ին Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ բացարձակ աջակցություն էր հայտնել նրան։