ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Պատանիների շրջանում չեմպիոն Ալեքսանդրա Տրուսովան Instagram –ի իր էջում լուսանկար է հրապարակել Երևանից։
Գեղասահորդուհին Ռուսաստանի հավաքականի համազգեստով լուսանկարվել է «Կովկասի գերուհի» ֆիլմի հերոսների արձանների հետ՝ Երևանի կենտրոնի ռեստորաններից մեկի մոտ։
«Ուրախ եմ տեսնել քեզ արևոտ Երևանում։ Հաջողություն եմ մաղթում», «Հալեցրու մեր սառույցը, մեր փոքրիկ ռումբ», «Հաջողություն քեզ, Սաշենկա», - այսպիսի մեկնաբանություններ են թողել մարզիկի բաժանորդները։
Գեղասահորդուհին Ռուսաստանի հավաքականի կազմում Հայաստան է ժամանել Գեղասահքի Գրան-պրիի պատանիների սերիայի ամփոփիչ, յոթերորդ փուլին մասնակցելու համար։ Մրցումները տեղի են ունենում հոկտեմբերի 10-ից 13-ը Երևանում։
Պատանիների Գրան-պրի 2017 հաղթող Ալեքսանդրա Տրուսովան համաշխարհային ռեկորդ է սահմանել ու կանանց գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ քառակի լուտց է կատարել։