ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան այցելած բարձրաստիճան հյուրերը շարունակում են ծանոթանալ Հայաստանի մշակույթին:
Այսօր առավոտից առաջին տիկնայք` ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, այցելում են թանգարաններ:
Նրանք արդեն եղել են Երվանդ Քոչարի և «Գաֆէսճեան թանգարանում»:
«Գաֆէսճեան թանգարանից» դուրս գալիս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը` Բրիջիտ Մակրոնը, պատասխանել է Հայաստանի մասին լրագրողների հարցերին:
«Շատ բան ավելի լավ հասկացանք` լինելով այստեղ և այլևս ցանկության չունենք հեռանալու: Այս արտառոց ուղևորության մասին երկար կհիշենք»,- ասել է նա:
Ֆրանսիայի նախագահի տիկինը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին` նման սրտաբաց ընդունելության համար: